A
A
Քրեական գործ՝ ավագանու ծեծկռտուքի փաստով
Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվելուց հետո փոխանցվել է Քննչական կոմիտեին: Հիշեցնենք, որ միջադեպից հետո իրավապահներին հաղորդումներ էին ներկայացրել, թե «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, թե Երևանի քաղաքապետարանը: Փետրվարի 13-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշել էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Արդյունքում ՀՀԿ-ականների կողմից Մարինա Խաչատրյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառվեց: