Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին

Պաշտոնական
vache

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում քննարկվել են 2018 թվականին կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: