Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխատեք սեռական բռնության չենթարկվել». Վահրամ Բաղդասարյան՝ լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
ZBvoBH5qWEA

ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Նուբարաշենի բնակիչները կապ չեն ունեցել «Երկիր Ծիրանիի» ակցիայի հետ։ «Քաղաքապետարանը բնակիչներից խնդրել էր մեկ շաբաթ ժամանակ, և անմիջապես տեխնիկան տեղափոխել էր աշխատանքի համար։  Տեխնիկան աշխատելու պայմաններում ինչու պիտի նման բան անեին»։ Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ բնակիչների մեջ «Երկիր Ծիրանին» ունեցել է իր ներկայացուցիչներին։ Անդրադառնալով Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանիի» կանանց հանդեպ բռնությանը՝ պատգամավորը նշեց, որ այնտեղ հայ կնոջ կերպարանք չտեսավ։ Պատգամավորը, խուսափելով  թեմային առնչվող հարցերից, հորդորեց լրագրողներին «աշխատեք  սեռական բռնության չենթարկվել»։