Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Ֆլորիդայի դպրոցում․ սպանվել է առնվազն 17 մարդ

Քաղաքականություն
79B8DD0B-2A04-45CC-A07C-33E90EB65F17_w1023_r1_s

Կրակոցներ են հնչել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում: 19-ամյա երիտասարդը՝ դպրոցի նախկին սանը, առնվազն 17 մարդու է սպանել: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։ Աղբյուրի փոխանցմամբ այս տվյալները Փարքլենդի շերիֆն է հաղորդել։ Նշվում է, որ հարձակվողը սկզբում գործի է դրել հրշեջ ազդանշանը, ինչը դպրոցում խուճապ է առաջացրել, հետո սկսել է կրակել փախչող մարդկանց վրա: Սկզբում նա կրակ է բացել փողոցում՝ սպանելով 3 մարդ: Հետո մտել է դպրոցի շենք, որտեղ սպանել է ևս 12-ին: 2 մարդ էլ ստացած վիրավորումներից մահացել է հիվանդանոցում: Տեղի շերիֆը հայտնել է, որ զոհերի թվում կան ինչպես դպրոցականներ, այնպես էլ չափահասներ: Ամերիկյան ԶԼՄ-ները պարզել են, որ հարձակվողը դպրոցի նախկին աշակերտ, 19-ամյա Նիկոլաս Կրուզն է եղել: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել է շերիֆի գրասենյակը: Կրուզը ձերբակալվել է: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կրուզը նույնպես սկզբնապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, հետո հանձնել ոստիկանությանը: Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ Կրուզին ոստիկանությունը լավ է ճանաչել, քանի որ նա «եղել է երիտասարդ պահեստայինների պատրաստման դաշնային ծրագրի մասնակից»: Կրուզն ավելի վաղ դպրոցից հեռացվել էր «կարգուկանոնի խախտման» համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ցավակցություն է հայտնել զոհերի և վիրավորների հարազատներին: «Ոչ մի երեխա, աշակերտ կամ այլ մեկը չպետք է դպրոցում իրեն վտանգի մեջ զգա»,- գրել է նա: