Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալը Հայաստանում է

Պաշտոնական
DSCg_7196

Ռոսսելխոզնադզորի պետի տեղակալ Ն. Վլասովը Հայաստանում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 14-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության պատվիրակությանը՝ ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի գլխավորությամբ: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ ՍԱՊԾ պետը Նիկոլայ Վլասովի հետ առանձազրույցում ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված ընթացիկ ծրագրերը և ակնկալվող արդյունքները՝ կարևորելով հատկապես կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովման նպատակով իրականացվող համալիր միջոցառումները: Անդրադարձ է կատարվել այս ուղղություններով համագործակցության հնարավորությանն ու անելիքներին: Քննարկման օրակարգում ՍԱՊԾ կազմում գտնվող «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերազինման հարցն էր. ստորագրվել է աշխատանքների ընթացքն ամրագրող արձանագրություն: Վերահաստատելով ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ արդեն ընտրվել է կառուցապատող կազմակերպություն՝ պատրաստվել է ՌԴ «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի» և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջև համաձայնագրի նախագիծ, որի ստորագրմամբ արդեն կմեկնարկեն գիտական այս կենտրոնի շինարարական աշխատանքները: Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև Հայաստանից ՌԴ վերամշակված մսամթերքի արտահանման, ինչպես նաև նախնական ծանուցումների  «Մերկուրի» համակարգի ընթացակարգային խնդիրներին: Պատվիրակությունը շրջայց է կատարել նորաստեղծ «Դիտարկման կենտրոն», որը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմով հետևել հանրապետության անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակին,  նաև՝ այստեղ կհամախմբվեն ՍԱՊԾ գործունեությանն առնչվող բոլոր տվյալներն ու կկատարվեն անհրաժեշտ վերլուծություններ: Նաև ծանոթացել է արտահանման և ներմուծման ձևակերպման գործընթացներին Ծառայության սպասարկման կենտրոնում:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն