Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլ ինչ սիրո տոն, եթե կա բռնություն. ֆլեշմոբ (տեսանյութ)

Հասարակություն
flashmob

Չնայած որ  փետրվանի 14-ը ամբողջ աշխարհում համարվում է սիրո և սիրահարների օր՝ այսօր մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին ֆլեշմոբ՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության։ «Ամբողջ աշխարհում է այս միջոցառումը, ոչ միայն Հայաստանում։ Միջոցառումը նրա համար է, որ մենք բոլորին ասենք՝  պետք չէ բռնության ենթարկել կանանց, աղջիկներին, իսկ նրանք լռեն և չբարձրաձայնեն, քանի որ  նրանք նույնպես հավասարազոր իրավունքներ ունեն»,- նշում է կազմակերպիչներից Ավնիկ Մելիքյանը։ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները  պարի և երաժշտության միջոցով փորձում են մարդկանց ուշադրությունը գրավել. մարդիկ մոտենում են սեղանիկին՝ որտեղ դրված են թռուցիկներ և գրքույկներ՝ կանանց նկատմամբ բռնությունը իրազեկելու բովանդակությամբ։ Ըստ վիճակագրության, աշխարհում ամեն երրորդ կին իր կյանքում ենթարկվում է բռնության՝ ֆիզիկական, հոգեբանական կամ  սեռական։ Ֆլեշմոբի կազմակերպիչները նշում են՝ էլ ինչ սիրո տոն, եթե կա բռնություն։ Հաշվի առնելով երեկվա Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերը, երբ հանրապետականի ներկայացուցիչները բռնության ենթարկեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին, այսօրվա ֆլեշմոբը առավել քան տեղին է։