Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեմական ուղին ընտրած ուսանողներից շատերը չեն լսել Սուրեն Քոչարյանի մասին (տեսանյութ)

Հասարակություն
henrik1

Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը հյուրընկալել էր թատերագետ  Հենրիկ Հովհաննիսյանին։ Առիթը՝ «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսն էր։ «Գիրքը հրատարակվել է երկու տարի առաջ։ Շնորհանդես հասկացողությունը չեմ ընդունում, կամ էլ դժվարությամբ եմ ընդունում և որևէ անգամ որևէ գրքի շնորհանդես ինքս չեմ ձեռնարկել»,- խոստովանում է Հենրիկ Հովհաննիսյանը։- Գիրքը ինքը պետք է հարթի իր ճանապարհը։ Եթե գիրքը չի փնտրվում, չի գնվում, ոչ մի շնորհանդես էլ չի օգնի»,- համոզված է նա։  «Սա իմ թվով 14-րդ գիրքն է, -ասում է հեղինակը,-և այն էլ ասեմ, որ այս մենագրությունը իմ լավագույն գիտական աշխատություններից չէ, սակայն Սուրեն Քոչարյանի մասին գիրք գրելու միտքը հասունացել է դեռ իմ ուսանողական տարիներից»։  Հենրիկ Հովհաննիսյանն անձամբ ծանոթացել էր բեմական խոսքի վարպետի հետ Մոսկվայում 1958-ին։ «Լեզու և գրական ճաշակ ամենից առաջ, սեր խոսքի հանդեպ։ Արվեստում ամեն ինչ խոսքից է սկսվում։ Բարբառների մեջ է կենդանի խոսքը, և իմ իսկական ուսուցիչը լոռեցի տատս էր-ասում էր Սուրեն Քոչարյանը» Ռուսական գիմնազիա ավարտած  տասնհինգամյա պատանին իր համար բացահայտեց Թումանյանի գրականությունը, որին հավատարիմ մնաց ընդմիշտ։ Հենրիկ Հովհաննիսյանը ցավով  նշեց այն փաստը, որ բեմական խոսքի այս մեծ վարպետի անունը, որ ժամանակին մեծ ու փոքր դահլիճներում հազարավոր հանդիսատեսներ էր հավաքում, այսօր անգամ թատերականում սովորող և բեմական ուղին ընտրած ուսանողներից շատերին ծանոթ չէ։