Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Սարգսյանը «Տետրիս» խաղը տարել էր «Սինոփսիս»՝ ուսանողներին ցույց տալու. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled2-5

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «Սինոփսիս» ընկերությունում է: Նրան նախ ներկայացրեցին ուսումնական ծրագրերը, թե քանի ուսանող ունեն, ինչ ծրագրերի վրա են աշխատում: «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց, որ «լավագույն կրթությունը ստանում են այստեղ նեղ մասնագիտական, դրա համար պետք չի գնան Հարվարդ»: Արմեն Սարգսյանը կատակեց՝ «չէ, պետք է, թող գնան դաս տան այնտեղ»: Պարոն Սարգսյանը ուսանողներին վստահեցրեց, որ իրենց ընտրած ուղին ճիշտ ուղի է: Երբ ասացին, որ ուսանողները Սարգսյանից մեծ սպասելիքներ ունեն, վերջինս արձագանքեց. «Ես էլ սպասելիքներ ունեմ իրենցից»: Նա ասաց, որ եկել է այս ընկերություն, որ հավատարմագիր հանձնի՝ իրեն էլ այդ «ակումբ» ընդունելու համար: Արմեն Սարգսյանը նշեց` մասնագիությամբ, ճիշտ է, ֆիզիկոս է, բայց տարիներ առաջ զբաղվել է մաթեմատիկական մոդելավորմամբ. «Որպես հոբբի, մի քանի կոլեգաների հետ ռեկուրսիվ ֆունկցիաների ոլորտում մոդելներ ունեինք, հետո նաեւ որպես հոբբի խաղեր: Դրանցից մեկը բերել եմ ձեզ ցույց տամ, որ ես ձեր նման եմ եղել ժամանակին, ես ձեզանից մեկն եմ»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում