Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի

taqsi

Մոտ ապագայում Դուբայում անօդաչու թռչող տաքսի կգործարկվի: Համապատասխան նախագիծը ներկայացվել է Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին (World Government Summit)։ Աղբյուրը մանրամասնում է, որ նոր տեսակի տաքսի գործարկելու նախաձեռնողը Դուբայի ճանապարհների և տրանսպորտի վարչությունն է, որը համագործակցության է հրավիրել գերմանական Volocopter ընկերությանը: «Օդային տաքսին կհամապատասխանի անվտանգության ու ապահովության բարձր չափանիշներին», - հավաստիացրել են վարչության ներկայացուցիչները: Ավելին ՝ TACC-ում