Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվարկվել է 1․148․086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Պաշտոնական
bnapahpanutyan-logo

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1․148․086  ՀՀ դրամ:      Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։ Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, Գեղարքունիք․ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի Մ.Մաշտոցի N 1  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։ Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Գեղարքունիք․ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Շիրակ․ հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Երևան․  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100000 ՀՀ դրամ։ Ստուգումների արդյունքում Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263.086 ՀՀ դրամ և նշանակվել՝  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                      Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590.000 ՀՀ դրամ