Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա վերջին պաշտոնական խաղում Հելսինկիում 0:1 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին:

«Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճի միակ գոլի գրանցվեց 8-րդ րոպեին, երբ Միկա Նուրմելան օգտվելով մեր դարպասապահ Գեւորգ Կասպարովի սխալից բացեց խաղի հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստները մի քանի անգամ կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Արա Հակոբյանը, Լեւոն Պաչաջյանը, Ռոբերտ Զեբելյանը: Իսկ ահա Ֆինլանդիան այլեւս ոչնչով աչքի չընկավ:

Ընտրական այս փուլում Հայաստանը կրեց իր 3-րդ պարտությունը եւ մեկ միավորով շարունակում է ընթանալ A խմբի նախավերջին 7-րդ տեղում: