Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի հարցը «Սասնա ծռեր»-ի գործով նիստին (տեսանյութ)

Հասարակություն
sefilyan

«Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են մասնակցել դատական նիստին, քանի որ  պաշտպանները չեն ներկայացել: Իսկ պաշտպաններն  էլ չներկայանալով իրենց դժգոհությունն են հայտնում օրենքում կատարված փոփոխության դեմ՝ ըստ որի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար կարող են մինչեւ 100.000 դրամ տուգանքի ենթարկվել:  Դատարան ներկայացած միակ պայմանագրային պաշտպան   Հարություն Բաղդասարյանն էլ  հայտարարություն անելու համար էր եկել: « Այս օրենքն ուղղված է «Սասնա ծռեր»-ի  փաստաբանների դեմ:  Մենք օրերով ամիսներ շարունակ, փորձել ենք այս հարցին պատասխան տալ, սակայն դատարանը չի փորձել պատասխան տալ»: Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ Սասնա ծռերի գործով ըստ էության իրենք  պաշտպանություն չեն իրականացնում «Ըստ էության դամոկլյան սուրը կախվելու է մեր գլխին: Հաջորդ այսպիսի հայտարարության համար ինձ 100,000 տուգանելու եք: Դուք սահմանափակում եք իմ ազատ խոսքը եւ իմ պաշտպանյալներին պաշտպանելու իրավունքը»:  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը դատարանում անդրադարձավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին 11 տարով ազատազրկելու դատախազի ճառին: Այս  գործով դատախազ Հակոբ Ենոքյանն էր պահանջել պատժաչափը: « Գտնում եմ, որ դատախազի ներկայությամբ չեմ կարող շարունակել մասնակցել դատական նիստին եւ դա վիրավորանք է մեր սեփական հայրենիքի եւ ազգի նկատմամբ, դա վիրավորանք է ազգային հերոսի նկատմամբ»,- ասաց Արամ Հակոբյանը:  Սասնա ծռերի անդամները, չնայած նախազգուշացումներին,   լքեցին նիստերի դահլիճը, եւ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց 10 ժամ ժամանակով հեռացնել նրանց:     Դահլիճում մնացած հանրային պաշտպանների մասնակցությամբ՝ դատախազը շարունակեց ընթերցել գործում առկա գրավոր ապացույցները: