Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միմի» ֆիլմի առաջին քննադատները երեխաներն էին (տեսանյութ)

Հասարակություն
film

«Միմի» անունով շունը պատվավոր հյուրի դերում է, եկել է տեսնելու իր մասին նկարահանված ֆիլմը:  Ռեժիսոր  Արսեն Ասլանյանի հեղինակած  «Միմի» կարճամետրաժ ֆիլմն  առաջին անգամ դիտելու իրավունքը  փոքրիկներին էր։ «Երբ թոռնիկս առաջին անգամ նայեց, հետո մի քանի անգամ ցանկություն հայտնեց ֆիլմը նայելու: Հենց դրանից առաջացավ մտահղացումը, որ առաջինը երեխաները դիտեն եւ գնահատեն ֆիլմը: Ըստ ռեժիսորի,  երեխաների վերաբերմունքն ամենահետաքրքիրն է:  «Ինձ պետք չէ, որ կինոքննադատները գան եւ  դիտեն  ֆիլմը, ինձ համար կարեւորը երեխաների արձագանքն է»: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Միմին, 6-7 ամսական էր, երբ տերը նկատել է  նրա ընդունակությունները և սկսել է վարժեցնել նրան: Այսօր նա տիրոջը՝ Արսեն Էվջիկյանին  օգնում է ծաղկեփնջերը պատվիրատուին հասցնել։    Ֆիլմում Միմին ներկայացնում է իր կյանքը: Նկարահանման հրապարակում Միմին դժվարություններ չի ստեղծել, կատարել է բոլոր հանձնարարությունները: Արսեն Ասլանյանն աշխատել է սցենարիստ  Արմեն Ճգնավորյանի հետ: Ըստ սցենարիստի՝ շներին բնորոշ են նույն խնդիրները, որոնք հատուկ են նաեւ մարդկանց:  Ֆիլմը կստիպի, որ մեծերը  խորհեն , իսկ երեխաները՝ ուրախանան: Արսեն Ասլանյանը դեմ չէր լինի, որ ֆիլմը  ցուցադրվեր մեծ էկրաններին եւ  գումարը փոխանցվեր Կենդանիների պաշտպանության ֆոնդին: