Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ. Ա. Սարգսյանը հանդիպեց «Ժառանգության» հետ

Քաղաքականություն
Armen-Sargsyan-and-Heritage-Board-Members

13 փետրվարի 2018թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյաի հետ:  Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ: Ներկայացվեց նաեւ ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը:  Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն