Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» շարունակում է ֆուտբոլիստներ ձեռք բերել

Սպորտ
a1alashkert-12.02.

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» շարունակում է թիմի կազմի ուժեղացման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր 1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել սլովենական «Անկարան Հրվաթինի» թիմի 28-ամյա խորվաթ պաշտպան Դինո Շկվորցի հետ:   «Ալաշկերտում» հանդես կգա նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը, որը մինչ այդ խաղում էր Կիպրոսի «Նեա Սալամինա» թիմում: 24-ամյա ֆուտբոլիստի հետ նույնպես 1,5 տարվա պայմանագիր է կնքնվել:   Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Թիմը նախատեսել է նաեւ երեք ստուգողական խաղեր: Փետրվարի 15-ին ալաշկերտցիները ուժերը կչափեն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հետ: