Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգի դրոշը վերածել եք բաղնիքի խալաթի» (տեսանյութ)

Հասարակություն
drosh

Արամ Մանուկյանի արձանի համար ընտրված վայրը բացարձակ հարմար չէ, այն ոտքի տակ է, ասում է ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը:  «Դրոշը ոտքերի տակ այդպես փաթաթելու իրավունք չունենք, դրոշը վերածվել է բաղնիքի խալաթի: Եթե պարոն կուսակցականները շատ են ուզում, որ դրոշը լինի, թող թիկնոցի տեսքով գոնե օգտագործեն: Դրոշը Արամ Մանուկյանինը չէ, այլ մերն է՝ժողովրդինը»: Ըստ հասարակական գործիչ Կարինե Հակոբյանի արձանը հեգնանքի, զավեշտի տարրեր ունի իր մեջ եւ այստեղ գործ ունենք հովանավորչության հետ.  «Մրցույթը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: Քանդակագործ Դավիթ Մինասյանը որեւէ կենսագրություն չունի, որով կարող է հպարտանալ: Հանձնաժողովի կազմում մեծամասամբ կուսակցականներ են, մասնավորապես Աղվան Վարդանյանը, որեւէ մեկը կարող է բացատրել՝ ինչու՞»: Բանախոսներն անդրադարձել են նաեւ Զվարթնոցի եւ Գյումրու  օդանավակայանների հարցին: Որոշ մարդիկ անպատիժ եւ անարգելք ձեւով անում են այն, ինչ ուզում են, նույնիսկ հաշվի չեն առնում կառույցի հեղինակի կարծիքը, ասում է  ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Նա ցուցադրում է Ֆրանսիայում հրատարակված մի ամսագիր, որտեղ  տպագրված է  ամենահայտնի 11 օդանավակայան՝ Փարիզի, Տեխասի, Աբու Դաբիի, Բեռլինի  օդանավակայանների կողքին  ցանկում տեղ է գտել  նաեւ Գյումրու  «Շիրակ» օդնակավակայանը: «Այս ամենից հետո ոմն տնօրեն իրավունք է վերապահում այնտեղ կատարելու փոփոխություններ եւ շինարարական միջամտություններ»: Կարինե Հակոբյանի կարծիքով, ոչ թե պետք է բողոքել օդանավակայանի սեփականատիրոջից, այլ այդ քաղաքականությունը մշակողից, այն մարդուց, որը վաճառքի պայմանագիր է կնքել: Ոլորտը ղեկավարողի հրաժարականը պետք է պահանջել: Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու  «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը: Ըստ այս նախագծի՝ նախատեսվում են օդանավակայանում իրականացնել մի շարք բարելավման փոփոխություններ: