Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստանում» կստեղծվի Քաղաքական խորհուրդ

Քաղաքականություն
lusavor-hayastan

Փետրվարի 17-ին Լուսավոր Հայաստան Կուսակցությունը գումարելու է երկրորդ համագումարը։ Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված փոփոխություններով համագումարը կընտրի նոր Կառավարման խորհուրդ, Խորհրդի նախագահ  և կստեղծվի նոր մարմին՝ Քաղաքական խորհուրդ։ Առաջիկա համագումարով կամփոփվի Լուսավոր Հայաստան Կուսակցության գործունեության երկու տարվա արդյունքը։ Մասնավորապես՝ Խորհրդի անդամները կներկայացնեն քաղաքական ձեռքբերումները և երկամյա ֆինանսական հաշվետվությունը։ Համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներ, հյուրեր Եվրոպական Լիբերալների Ալյանս Կուսակցությունից և այլ միջազգային կառույցներից։

Հարգանքով`
Լուսավոր Հայաստան կուսակցություն