Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին հանգիստ շաբաթներ են սպասվում

Սպորտ
a1miki-1202

Լոնդոնի «Արսենալը» քանի որ դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից, ուստի առաջիկա երեք շաբաթում կանցկացնի ընդամենը երեք հանդիպում: Փետրվարի 15-ին «զինագործները» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում կհյուրընկալվեն շվեդական «Էստերսունդին»: Յոթ օր հետո թիմերն արդեն կհանդիպեն Լոնդոնում, պատասխան մրցամարտի ժամանակ: Այնուհետեւ «Արսենալը» կփորձի նվաճել ընթացիկ մրցաշրջանի առաջին մրցանակը, քանի որ փետրվարի 25-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հաշվի առնելով այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այդ խաղին, մեր ֆուտբոլիստին համեմատաբար հանգիստ շաբաթներ են սպասվում առաջիկայում: Սակայն, այդ ժամանակաընթացքում նրանից ավելի քիչ խաղեր կարող է անցկացնել «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Բանն այն է, որ գաբոնցի հարձակվողն իրավունք չունի մասնակցելու Եվրոպայի լիգայում եւ նա բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերը: Հավելենք, որ Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Էստերսունդ» մրցավեճում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են անգլիական ակումբին, որի հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը գնահատել են 1,12 գործակցով՝ շվեդական թիմի 7,00-ի դիմաց: