Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ նախագահի հետ

Քաղաքականություն
demkus

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպումը։ ՀԴԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մտահոգությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, կրթական, առողջապահական, դատական համակարգերի, պետական պարտքի, տարածաշրջանային և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր։ Առաջիկայում նախատեսվում է նաև նախագահի թեկնածուի հանդիպումը կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի անդամների հետ։   ՀԴԿ լրատվական ծառայություն 11․02․2018թ․