Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փհենչհան-2018. Հայաստանից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը

Սպորտ
sport-olimpiakan

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում այսօր կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այդ խաղերում Հայաստանից կմասնակցեն երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ՝ Աշոտ Կարապետյանը: Մեր մարզիկներն արդեն Փհենչհանում են եւ հարմարվում են մրցավայրին ու ժամային փոփոխությանը: Օլիմպիական խաղերում մերոնցից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը, որը փետրվարի 13-ին կմասնակցի սպրինտի մրցումներին: Ձեզ են ներկայացնում մեր մարզիկների ելությների ժամանակացույցը. 13 փետրվարի. դահուկավազք, սպրինտ, 12:30՝ Կատյա Գալստյան 13 փետրվարի. դահուկավազք, սպրինտ, 13:05՝ Միքայել Միքայելյան 15 փետրվարի. դահուկավազք, 10 կմ ազատ ոճ, 10:30՝ Կատյա Գալստյան 16 փետրվարի. դահուկավազք, 15 կմ ազատ ոճ, 10:00՝ Միքայել Միքայելյան 18 փետրվարի. լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, 05:15՝ Աշոտ Կարապետյան 22 փետրվարի. լեռնադահուկ, հատւոկ ոլորավայրէջք, 05:15՝ Աշոտ Կարապետյան Նշենք, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: