Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

BetConstruct-ը ճանաչվեց «Տարվա լավագույն տեխնոլոգիաների մատակարար» IGA-2018-ում

Բիզնես Կարևոր լուրեր
winners_for_publishing

Լոնդոնում տեղի ունեցավ խաղային բիզնեսի ներկայացուցիչների ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը: Անգլիայի մայրաքաղաքում են հավաքվել ոլորտի հայտնի և համաշխարհային ասպարեզում մեծ համբավ ունեցող գրեթե բոլոր ընկերությունների պատվիրակությունները: Եվ ահա, BetConstruct-ը այս ներկայացուցչական ֆորումում և լարված մրցակցային պայմաններում գրանցում է իր այս տարվա իր առաջին հաղթանակը՝ շահելով Տարվա լավագույն տեխնոլոգիաների մատակարար մրցանակը: Այս պարգևին ընկերությունն արժանանում է արդեն երրորդ անգամ, ինչը վկայում է BetConstruct-ի ճիշտ ռազմավարության, շարունակական կատարելագործման և ոլորտում վարած կայուն և վստահելի քաղաքականության մասին: Մրցանակը թիմային քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Նշենք, որ հայկական արմատներով BetConstruct ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է Վիվառո ընկերությանը: