Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին 20 տարի հետո քանդակեն, լրիվ մե՞րկ են քանդակելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-Manukyan

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակի առթիվ պատրաստվում է Հրապարակի մոտ տեղադրել Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Երևանի ավագանու մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված տարբերակը քննարկումների առիթ է դարձել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմայի շուրջ իրենց տեսակետն էին հայտնում քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը և բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը։ «Ճիշտ է արձանը տեղադրելը, բայց ինչու՞ հենց այդտեղ։ Ես այդ տեղին դեմ եմ։ Դեմ եմ նաև դրոշին։ Դա անձնական հագուստ չէ։ Դրոշը պատկանում է ազգին։ Հետաքրքիր է՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանին 20 տարի հետո քանդակեն որպես առաջին նախագահ, լրիվ մե՞րկ են քանդակելու»,- նշում է Ֆերդինանտ Առաքելյանը։ Գրականագետ Ազատ Եղիազարյանն էլ կարծում է, որ արձանը պետք չէ ծանրացնել խորհրդանիշներով։ «Դա արվեստի հետ կապ չունի։ Դրոշով փաթաթված արձանը շատ տգեղ է երևում։ Հանձնաժողովի կազմը տարակուսանք է առաջացնում։ Հանձնաժողովում կա 4 դաշնակցական, բայց սա կուսակցական գործ չէ, քաղաքական հարց չէ։ Սա Երևան քաղաքի խնդիրն է։ Հարցը պետք է որոշեին միայն արվեստաբաններ և արվեստագետներ»,- նշում է Ազատ Առաքելյանը։ Թե՛ Ֆերդինանտ Առաքելյանը, և թե՛ Ազատ Եղիազարյանը գտնում են, որ կարիք կա կրկին մրցույթ հայտարարելու։