Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել «Արսենալում»

Սպորտ
a1miki-6.02.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չնայած վերջերս է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», սակայն արդեն դարձել է ակումբի ռեկորդակիր:  Այդ մասին հայտնում է EA SPORTS-ը: Ըստ այդ կայքի տվյալների, Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» նորեկներից առաջինն է, որը երկու խաղում կատարել է երեք գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի «Էվերտոնի» հետ խաղում մեր ֆուտբոլիստը մասնակցել էր լոնդոնցիների խփած 5 գոլերից երեքին՝ կատարելով եզրափակիչ փոխանցումը: Ինչպես նշում է աղբյուրը, նրան կարող է հասնել կամ շրջանցել «զինագործների» մյուս նորեկը՝ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը դեռեւս մեկ խաղ է անցկացրել «Արսենալի» կազմում: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանն արդյունավետ փոխանցումներով առաջ է անցել նաեւ իր թիմակից Մեսութ Օզիլից, սակայն ի հաշիվ նրա, որ 8 գոլային փոխանցումներից 5-ը նա կատարել էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն իր ակտիվում առայժմ ունի 7 նման փոխանցում