Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք արվեստ ու արհեստ ունեցող ժողովուրդ ենք, բայց կարծես մոռացել ենք և ուտելով ընկել» (տեսանյութ)

Մշակույթ
Untitled7

Վարպետ Ռուբիկը 54 տարի դուդուկ, զուռնա, շվի, պարկապզուկ, բլուլ ու պկու է պատրաստում։ Սկիզբը՝ շվին էր։ Ինքը պատրաստեց, ինքնուս սովորեց ու սկսեց նվագել ինքնագործ մի խմբում։ Հետո հրավիրեցին Առևտրի տան պալատի ժող-գործիքների անսամբլ։ Քանի որ գործիք ձեռք բերելը մեծ խնդիր էր, սկսեց երաժիշտների համար գործիք պատրաստել։  «Կամաց-կամաց պատրաստելով, երաժիշտների ցանկությունները լսելով ու կատարելով էլ  վարպետացա»,-ասում է վարպետ Ռուբիկը։ Իսկ, երբ Վաչե Հովսեփյանի համար շվի պատրաստեցի, ռադիոյի ղեկավարությունն արդեն սկսեց հետաքրքրվել ու գործիք պատվիրել։ Ու այսպես էլ վարպետ Ռուբիկ դարձա»։ Արժանացել է Ռուսաստանի ու Հայաստանի մշակույթի նախարարությունների արծաթի ու ոսկե մեդալների, իսկ Ֆրանսիայում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացավ 65 գործիքով։ Վարպետ Ռուբիկի խոսքով, ամեն գործիք իր պատրաստման յուրահատկությունն ու գաղտնիքը ունի։ Օրինակ, լավ դուդուկ պատրաստելու կարևոր պայման է, որ ծիրանի ծառը աճի չոր, չջրվող հողում։ Վարպետն էլ մինչև աշխատելը պետք է լիցքավորվի, հավեսի գա, որ գործիքն էլ լավ հնչողություն ունենա։ «Հայկական գործիքները,-ասում է նա,-պետք է հայերեն հնչեն։ Ֆրանսիացին ինչքան էլ լավ դուդուկ նվագի, մեկ է հայի նման չի նվագելու։ Անգամ հայն էլ, որ Հայաստանում չի մեծացել չի այդպես չի կարողանա ինչպես տեղացին։ Վարպետ Ռուբիկը մտահոգված է աշակերտների բացակայությամբ։ «էս մեր տարիքով վարպետները կամաց-կամաց գնում են, իսկ ով է վաղը նրանց փոխարինելու՝ չգիտեմ»։ Վարպետ Ռուբիկին չի հասկանում նաև, թե  ինչքան կարելի է հեռուստատեսությամբ կերակրատեսակների պատրաստման դասընթացներ անցկացնել։ «Մենք արվեստ ու արհեստ ունեցող ժողովուրդ ենք, բայց կարծես մոռացել ենք և ուտելով ընկել»։