Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկի հիշատակի վայրը տեղափոխվել է ավելի աննկատ տեղ (տեսանյութ)

Հասարակություն
dev

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ամենաակնառու տեղում նախկինում եղել է արցախյան ազատամարտի հերոս Դավիթ Սարապյանին նվիրված  անկյունը: Դպրոցը, որտեղ էլ և սովորել է Դավիթը, այժմ էլ ունի ազատամարտիկի հիշատակի վայր, բայց ավելի աննկատ տեղում: Հարցին, թե ինչ գիտեն, հերոսի մասին, աշակերտներից մեկը նշեց. «Ինքը զինվոր է եղել, թուրքերն իր մայրական գյուղը գրավել են, ինքը գնացել, ազատագրել է: Հետո նամակ է ուղարկել իր մորը, որ պապիկի գյուղն ազատագրված է: Հետո գնացել է հոր գյուղն ազատագրելու, բայց չի կարողացել»: Դևը, ինչպես նրան անվանում էին ընկերները, առաջին իսկ օրերից մասնակցել է արցախյան ազատամարտին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նա զոհվել է  Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող պայքարում:  «Դավիթ Սարապյանի տուն այցելում էին քաղաքի, հանրապետության շատ հայտնի մարդիկ: Լեոնիդ Ազգալդյանն էր հաճախ այցելում այդտեղ»,-ասում է Դավիթի կենսագիր Էվելինա Մելքումյանը:  Բայց այդ, բնակարանն այլեւս չկա։  Դևի մահից հետո նրա մայրը՝ Էմմա Պավլովնան, այն  կտակել էր   Դավիթի 6 զինակից ընկերներին: «Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ճակատագրական էր: Էմմա Պավլովնայի մահից հետո, այդ տունը կայծակնային արագությամբ վաճառվեց: Բացի վաճառելուց՝ եղած մասունքները իրար մեջ արեցին, ագահությունը կուրացրեց նրանց, իսկ ինչն էլ պետք չէր՝ վերացրին»,- նշում է Էվելինա Մելքումյանը: Դավիթ Սարապյանը փետրվարի 4-ին կդառնար 52 տարեկան։