Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաշիր Կապիտալ»-ը մտադիր է նավթ և գազ որոնել Երևանում. Էկոլուր

Տնտեսություն
navt

Ընդամենը 4 ամսվա պատմություն ունեցող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում նավթ և գազ որոնելու երկրորդ հայտն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: Ընկերությունը նախատեսում է 2018-2023թթ որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում` Երևան քաղաքում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքներում: Ըստ հայտի` որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 կմ2:  Հայցվող տարածքում է գտնվում նաև թվով 9 բնության հատուկ պահպանվող տարածք` Կարմիր գրքի տեսակներով. «Խոսրովի անտառ», «Էրեբունի», պետական արգելոցները, «Խոր Վիրապ» Մրտավարդենու, Մարգահովիտի, Արագածի ալպիական, Արզական-Մեղրաձորի, Որդան կարմիր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը: Հայտում նշվում է, որ առաջին փուլի երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվելիք աշխատանքները կատարվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: Որևիցե ազդեցություն պահպանվող էկոհամակարգերի վրա չի դրսևորվելու: Երկրորդ փուլի մասին խոսք չկա:  Պայմանական 2-րդ բլոկի տարածքի խոշորագույն ջրագրական միավորները Հրազդան, Քասախ և Արաքս գետերն են: Ըստ հայտի` ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: Բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցությունն էլ գնահատվում է գրեթե զրոյական: Ավելին՝ այստեղ