Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աջ ղեկ»-ի անդամները հերթական ակցիան են անցկացնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
3-1

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր  ավտոշուկայի հարակից տարածքում իրազեկման ակցիա են կազմակերպել, որին կհաջորդի ավտոերթ։ Ինչպես նախապես հայտնել էին նախաձեռնության անդամները՝ ակցիայի մասնակիները մեքենաներով կշարժվեն Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք։

Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման էր դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018թ.-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

 Նախաձեռնողներից Արա Մելիքջանյանը նշում է, որ իրենց գլխավոր պահանջը ավելի երկար ժամանակ ունենալն է,-« եթե մեր պահանջը չկատարվի, բաց նամակով կդիմենք նախագահին, նա սահմանադրության երաշխավորն է»: