Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ամենաարագ զարգացողը Instagram- ն է. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
How-To-Share-From-Facebook-to-Instagram-with-Android-Banner

Փետրվարի 4-ը Facebook սոցիալական ցանցի ստեղծման օրն է, 14 տարիների ընթացքում ցանցը դարձել է աշխարհի թիվ 1-ը՝ օգտատերերի թվով: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է ցանցի հայկական տիրույթի առանձնահատկություններից. «Ամերիկայում նախորդ տարի մոտ 20 տոկոսով նվազել են ակտիվ օգտատերերը, իսկ Հայաստանում Facebook-ն, ընդհակառակը, ամրապնդվում է, եթե վերցնենք 2017 թվականը, մասնավորապես մինչև 2017-ի ավարտը, շարունակվում էր այն, ինչ միշտ եղել է, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ Facebook-ը թիվ մեկ սոցիալական ցանցը չէր, այլ Odnoklassniki- ն էր, բայց վերջին մի քանի ամիսների տենդենցը ցույց է տալիս, որ Odnoklassniki-ն զիջում է իր դիրքերը,հատկապես հունվարից շատ կտրուկ անկում է դիտվում»,- նշում է փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը կանխատեսում է, որ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը Հայաստանում կտրուկ կավելանա,- «Odnoklassniki- ից լուրջ արտահոսք է եղել, այնպես որ, ենթադրում եմ էնտեղից ներհոսք կլինի, 100-200 հազար թարմ ականջներ կգան կլցվեն» Փորձագետը նշում է, որ չնայած Facebook-ն այսօր օգտատերերի թվով Հայաստանում բացարձակ առաջար է, այնուամենայնիվ ամենաարագ զարգացողը չէ,- «Հայաստանում ամենարագ զարգացող սոցիալական ցանցը Instagram-ն է, վերջին տարում  2.5 անգամ ավելացել են օգտատերերը, հիմա instagram- ի օգտատերերը մոտավորապես Facebook-ի կեսն են կազմում» Չնայած ակտիվ օգտատերերի մեծ քանակին՝ ֆեյսբուքյան քննարկումներին շատ քիչ  թվով օգտատերեր են մասնակցում,- «Մարդիկ հիմնականում էս քննարկումների մեջ չկան, մաքսիմում մի 20- 30 հազար հոգի, մնացած մեկ միլիոնը իրար հետ են շփվում, իրար էրեխեքի նկարներն են նայում և այլն»: Սամվել Մարտիրոսյանը նաև անդրադարձավ սոցիալական ցանցի նոր ալգորիթմներին,-  «Վերջին ամիսներին ֆեյսբուքը սկսեց փորձարկել նոր ալգորիթմը և կարելի է տեսնել, որ մի շարք լրատվականների այցելությունները մոտ 15- 20 տոկոսով նվազել են Հայաստանում»: Հիշեցնենք, որ մինչև այս տարվա ավարտը, ֆեյսբուքն ամբողջությամբ կգործարկի նոր ալգորիթմը, որը նպատակ ունի նվազեցնել լրատվական հրապարակնումների ցուցադրությունները նյուզֆիդում, փոխարենը ավելացնելով անձնական հրապարակումներինը։