Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԱԳ ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Սպորտ

Մեկօրյա ընդմիջումից 7-րդ տուրի հանդիպումներով այսօր վերսկսվեց Միխայիլ Տալի շախմատային հուշամրցաշարը: Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պոնոմարյովի հետ, որը ինչպես եւ հայ գրոսմայստերը իր ակտիվում ուներ 4 միավոր:

Երիտասարդ շախմատիստները արագ փոխանակեցին հիմնական խաղաքարերը եւ 26-րդ քայլին պարտիան ավարտեցին ոչ-ոքիով: Վաղը Արոնյանը 8-րդ տուրի շրջանակներում սպիտակներով կհանդիպի Ալեքսանդր րիշչուկի հետ: