Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել մարզիկներից

Քաղաքականություն
sport-putin

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ռուսաստանցի այն մարզիկներից, որոնք այսօր մեկնել են հարավկորեական Փհենչհան քաղաք՝ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: «Ներեցեք մեզ այն բանի համար, որ չկարողացանք ձեզ պաշտպանել: Բոլորը հասկանում են, թե որքան դժվար է այսօր հասնել բարձրագույն նվաճումների: Այն կրկնակի բարդ է, երբ սպորտը խառնում են որոշակի իրադարձությունների ու երեւույթների, քաղաքականության կամ այլ բաների հետ: Բայց դա եռակի դժվար է, երբ երկրում, տվյալ դեպքում մեր երկրում, այդ կապակցությամբ մեր հասարակությունում իրարամերժ կարծիքներ են ստեղծվում: Ռուսաստանը միշտ պաշտպանել եւ աջակցել է մաքուր սպորտի գաղափարը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աջակցենք մեր մարզիկներին», - օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը: Հավելենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսաստանցի մարզիկների հետ կապավ դոպինգ սկանդալի համար օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է տվել միայն այն մարզիկներին, որոնք վերջին տարիներին ոչ մի անգամ չեն ձախողել դոպինգ ստուգումները: Նրանք թվով 169-ն են: ՄՕԿ-ը միաժամանակ Ռուսաստանին արգելել է խաղերի ժամանակ օգտագործել պետական դրոշը եւ զինանշանը: