Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրանդ Հոլդինգը» թափուր աշխատատեղեր ունի (տեսանյութ)

Բիզնես Կարևոր լուրեր
Untitled-tcollage

«Գրան Հոլդինգ» ընկերությունը թափուր աշխատատեղեր ունի: Ընկերությանն ավելի քան 50  մասնագիտությունների գծով աշխատողներ են անհրաժեշտ՝ փականագործներից, խառատներից, բանվորներից մինչեւ քիմիկոսներ, իրավաբաններ ու դիզայներներ: «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերություններից յուրաքանչյուրում աշխատանք կգտնի  արձրագույն եւ միջին մասնագիտական կրթությամբ ցանկացած ոք: Մասիսում գտնվող ընկերություններում աշխատանքի անցնելու  դեպքում ընկերությունը կտրամադրի փոխադրամիջոց: Աշխատանքի ընդունվելու  համար պարզապես պետք է այցելել կադրերի բաժին  եւ տեղում հայտ լրացնել: Ընդունվում են նաեւ էլեկտրոնային դիմումները: Թափուր աշխատատեղերի եւ դրանց համար դիմելու կարգի մանրամասները դիտեք տեսանյութում: