Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջ ղեկով մեքենաների վարորդները նորից երթի դուրս կգան (տեսանյութ)

Հասարակություն
aj-xek-1

Աջ ղեկով մեքեքնաների վարորդները նորից երթի դուրս կգան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին «Լոգոս» հասարակական կազմակերպությա նախագահ Արա Մելիքջանյանը և Արտաշես Հարթենյանը։ Կառավարության որոշման համաձայն՝ ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկ մեքենաների ներմուծումը Հայաստան։ «Օրենքի նախագծի հիմքում կար նաև հակասահմանադրական եզրույթ, որը բանակցությունների և մեր կողմից ճնշումների արդյունքում հանվեց։ Բայց մեր կողմից հիմնական առաջարկը եղել էր այն, որ մենք բանակցությունների չենք գնա մինչև վերահաշվառման արգելքը չհանվի»,- նշեց Արա Մելիքջանայնը։ Վարորդները, պայմանավորվածության համաձայն, առաջարկությունների փաթեթ են ներկայացրել Կառավարությանը, բայց մինչ օրս ոչ մի հստակ պատասխան չեն ստացել։ «Ներկա պահին մենք ֆիքսում ենք, որ ոչ Կառավարությունից, ոչ համապատասխան նախարարությունից որևէ պատասխան չենք ստացել։ Նույնիսկ օրենքով սահմանված օրերից հետո պատասխան չենք ստացել։ Մեծ թվով մարդիկ մեքենաներ են արդեն պատվիրել աջակողմյան ղեկով, և այդ մեքենաները մինչև ապրիլի 1-ը Հայաստանում չեն լինելու ժամանակի պատճառով, այսինքն՝ այս մարդիկ ամեն դեպքում փաստի առաջ են կանգնելու, նույնիսկ, եթե մեքենա գնեն մինչև այդ որոշման ուժի մեջ մտնելը։ Սահմանափակվում է մարդու ընտրության հնարավորությունը։ Ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ կան և աջակողմյան և ձախակողմյան ղեկով մեքենաներ, այդ երկրներում ներմուծման արգելքներ չկան։ Կան հստակ սահմանված հարկեր, որոնք, եթե տվյալ մարդը պատրաստ է վճարել, նա կարող է այդ մեքենան ներմուծել։ Այս դեպքում էլ, ոչ թե պետք է արգելել, այլ հարկեր սահմանել։ Նրանց հաշվարկներով, դեկտեմբերից մինչև հունվարի 10-ը գնվել է մոտ 900 աջ ղեկ մեքենա, որոնց ներկրումը մինչև ապրիլի 1-ը Հայաստան անհնար է։ Քանի որ մենք չունենք այս պահինԿառավարության պատասխանը, և ունենք կասկածներ, որ եթե լինի պատասխան, ապա դա չի փարատելու մեր հույսերը, մենք իրազեկում ենք, որ այսօր քաղաքապետարանին ենք ներկայացնելու մեր երթի ծրագիրը, որը լինելու է փետրվարի 4-ին, մեկնարկելու է Խաչիկ Դաշտենց փողոցից։