Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դետք»-ի՝ «Մի ազգ, մի բանակը». պրեմիերա (տեսանյութ)

Մշակույթ
detq

Առավոտ շուտ  Միքայելն ու Վահանը անակնկալ են մատուցում իրենց ընկերոջը, որն աշխատում է  իր վիդեոբլոգի հերթական թողարկման վրա։ Տղաները օրերս են զորացրվել։    Ընկերությունից բացի նրանց կապում է երաժշտական մի նախագիծ՝ «Դետք»  խումբը։ Միքայելն ու Վահանը երգում են, իսկ Դավիթը՝ խմբի ադմինիստրատորն է։     Հունվարի 26-ին տեղի է ունենալու «Դետք» խմբի՝ «Մի ազգ, մի բանակ» խորագրված տեսահոլովակի պրեմիերան, որը կլինի յոթերորդը 3-ամյա խմբի կյանքում։  «Դետքը»  հայկական սոֆթ ռոք ժանրի բոյ բենդ է, որը ստեղծվել է 2015 թվականին։ Դեբյուտը  եղել է «Մամա» երգը։ Տղաները տեսախցիկի առաջ  չեն խոսում, քանի դեռ չի զորացվել խմբի մյուս անդամը՝ Արմանը։ «Առանց նրա չի լինի…»,- ծիծաղում են։ Ադմինիստրատոր Դավիթ Առաքելյանը  միայն հիշեցնում է, որ տղաները ստանձնել են դիտորդի դեր՝ հավատարիմ իրենց խմբի անվանը։ «Մեր տղաներն էլ իրենց հերթին դիտորդներ են, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում եւ փորձում են այդ խոսքը ասել երգի միջոցով»,- ասում է Դավիթը։  Ի դեպ,  դետքը  ռազմական տերմին է. այդպես են կոչում պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատը կամ ջոկատի անդամներին։