Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուրջ հաղթանակ է, երբ համերգից ամիսներ առաջ տոմսարկղում տոմս չի մնում» (տեսանյութ)

Մշակույթ
Ruzanna

Երիտասարդը պետք է առողջ հավակնություններ ունենա, որ հասնի իր երազանքին։ 18-19 տարեկան կոնսերվատորիայի ուսանողներ էին, երբ ընկերներով համախմբվեցին ու որոշեցին երիտասարդական նվագախումբ ստեղծել։ Առաջին համերգից անցել է տասներկու տարի, նվագախումբն էլ ստացել է պետական սիմֆոնիկի կարգավիճակ։ Այսօր նվագախմբի հաջողությունները գրանցվում են ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային բեմերում։ «Հայաստանում, կարծում եմ մեզ սիրում են,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ -Սակայն, երբ Համբուրգի համերգից ամիսներ առաջ տոմսարկղում անգամ մեկ հատիկ տոմս չի մնում, սա արդեն լուրջ հաղթանակ եմ համարում։ «Այն ինչի հասել ենք, մեր համախմբվածության շնորհիվ ենք հասել, մեզ միավորող գաղափարի շուրջ»,- համոզված է Սերգեյ Սմբատյանը Այս տարվա համար մեծ ծրագրեր ունեն։ Փետրվարի 13- ից 17-ը կանցկացվի Պենդերեցկուն նվիրված փառատոն, նաև հյուրախաղեր գարմանիայում և Մալթայում։ Այսօր  նվագախմբի ծննդյան օրն է։