Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը կաթված է ստացել

Հասարակություն
ishxan-barsexyan

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել:   Իշխան  Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանում հայտարարել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:  «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպանը նաեւ հայտնեց, որ նրան այսօր  դատարան են տեղափոխել  200/100 զարկերակային ճնշումով, դրանից հետո  միջնորդել են «Շտապ օգնություն» հրավիրել դատարան։ Ներարկումից հետո ճնշումն  իջել է 155/90:  Դրանից հետո դատավոր Վաչե Մարգարյանը ցանկացել է նիստը շարունակել, սակայն պաշտպանական կողմի միջնորդությամբ այն հետաձգվել է:  Պաշտպանական կողմն այսօր պետք է հանդես գար միջնորդություններով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը,  1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող,  եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար: