Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Սպորտ

Միջազգային բուքմեյքերական կազմակերպությունների կարծիքով` վաղը կայանալիք Ֆինլանդիա - Հայաստան ընտրական խաղում հայ ֆուտբոլիստները հաղթելու հնարավորություն գրեթե չունեն:

Հայաստանի հաղթանակի համար այս խաղում սահմանվել է 15 գործակից, իսկ ահա ֆիները հաջողությունը գնահատվել է ընդամենը 1.15:

Ոչ-ոքիի համար խաղադրույքներ են ընդունվում 6.4 գործակցով: Փաստորեն բուքմեյքերները հաշվի չեն առել նաեւ այն հանգամանք, որ Ֆինլանդիան հոկտեմբերին Երեւանում չկարողացավ հաղթել Հայաստանին եւ հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով: Ի դեպ այն ժամանակ նույնպես բացահայտ ֆավորիտ էր համարվում Ֆինլանդիան, որի հաղթանակի գործակիցը կազմել էր 1.4:

Վաղը կայանալիք խաղում բուքմեյքերները գործակիցներ են սահմանել նաեւ հանդիպմանը վերաբերվող այլ իրադարձությունների համար: Ուշագրավ է, որ ֆինների գոլ խփելու գործակիցը ընդամենը 1.01 է, իսկ Հայաստանի գոլ խփելը՝ 2.30: