Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական ռեկորդ է գրանցվել»

Հասարակություն
gagik-surenyan

  «Այսօր Երևանում օդերևութաբանական տեսանկյունից պատմական փաստ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը Երևան Զվարթնոց օդերևութաբանական կայանում հասել է +15,0 աստիճանի, որը 3 աստիճանով գերազանցել է 1976թ գրանցված ռեկորդը, 12,0 աստիճանը:    Երևան Էրեբունի օդերևութաբանական կայանում, որը գործում է 1844թ-ից ջերմաստիճանը հասել է +13.5 աստիճանի և տվյալ օրվա համար կրկին 1 աստիճանով գերազանցել է 1961թ գրանցված ռեկորդը, 12.5 աստիճանը:  Այսօրվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել նաև Արարատյան դաշտի գրեթե ողջ տարածքում»,- իր ֆբ-յան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: