Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2018 թվականը էնպես չպիտի լինի, ոնց մարդիկ նստում իրենց կաբինետներում գրում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
tntesagetner

Տնտեսագետ  Թաթուլ Մանասերյանը այլեւս չի ուզում մեկնաբանի դերում լինել։ «Ինչո՞ւ ենք մենք հանդուրժում պարզ տնտեսագիտական խնդիրները էսքան աղավաղված ներկայացնեն։ Կարո՞ղ ենք ասել, որ 2018 թվականը այնպես չպետք է լինի,  ոնց մարդիկ նստում իրենց կաբինետներում գրում են, կարո՞ղ ենք ասել, որ գյուղնախպարարությանը պետք է վտարել շենքից, թողնել մի երեք հոգու, քանի որ դա գյուղնախարարություն է, ոչ թե օֆիս»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։ ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի շրջանակներում  «Հայաստանի տնտեսական անոթազարկը. գնահատելով 2017-ը և ուրվագծելով 2018-ի միտումները» զեկույցի քննարկմանը տնտեսագետներն այսօր փորձում էին լուծումներ առաջարկել Հայաստանի տնտեսության վերականգնման համար։ Զեկույցի հեղինակ Գագիկ Մակարյանը նշում է իր սպասելիքները 2018 թվականից.« Պետք է լինի ստվերի և կոռուպցիայի նվազում, աղքատության նվազման համար բացառիկ ծրագրերի գործարկման անհրաժեշտություն, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր, աշխատանքային օրենսգրքի բիզնեսի շահերին նպաստող տարբերակի ընդունում, տնտեսության գերակա որոշակի ոլորտներում արագ տեմպերով զարգացում»: Ծառուկյան դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատեց, որ ներկա չեն գործադիր մարմնի ներկայացուցիչներ։ «Գային գոնե մի փոքր լսեին,  էն չափով, որ չափով, որ ուզեց դրական կողմերը նկարագրի մեր երկրի, գոնե էդ լսեին կարողանային դա վերաարտադրել,- ասում է Վարդան Բոստանջյանը։  Ըստ Վարդան Բոստանջյանի քանի դեռ պատասխանատվության ինստիտուտը ամրագրված չէ օրենքով, արդյունավետ գործունեություն թե՛ տնտեսության մեջ, թե՛ քաղաքականության մեջ և այլ ոլորտներում պետք չէ սպասել։