Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերասաններին հրավիրում եմ դահլիճ. Շարմազանովը՝ պատգամավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazan

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում մի քանի հիշեցում արեց. «Ոստիկանական համակարգում հազարին մոտ փոփոխություններ են տեղի ունեցել: Հանցագործությունները ոչ միայն փողոցում են տեղի ունենում: Հավանաբար, երբ մարդկանց աշխատանքից ազատում են, ուրեմն ինչոր մի մութ կողմ այնտեղ կա: Դրա համար ես առաջարկում եմ առաջին հերթին տեսախցիկներ ետղադրել ոստիկանական բաժանմունքներում, կաբինետներում, դատախազության բոլոր առանձնասենյակներում, Կառավարության աշխատակազմի ամբողջական համակիարգում ու թափանցիկ դարձրեք ձեր աշխատանքը հասարակության համար: Հավատացեք՝ դա շատ ավելի օգտակար կլինի հասարակության համար. կան հանցագործություններ, որոնք պլանավորվում ու իրագործվում են ձեր համակարգերի կողմից»: https://youtu.be/QsjTQHXmTk0 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ՝ ասելով. «Մենք, ակախ մեր առաջին կամ 2-րդ մասնագիտությունից, նաեւ կինոդերասաններ ենք՝ փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայում նկարվում ենք, մնում է՝ բնակարանում նկարվենք: Այսքանից հետո մեզ ոչինչ չի խանգարում հայցել միջազգային կառույցների աջակցությունը՝ մեզ հայտնի դերասանների ցանկում ներառելու համար»: «Ապրես»,- նրա ելույթին արձագանքեց ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը: «Դերասաններին հրավիրում եմ դահլիճ...Հարգելի գործընկերներ, ձեզ հրավիրում եմ դահլիճ»,- ծիծաղելով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այժմ ինքը հանդես կգա արտահերթ ելույթով: https://youtu.be/lFSINeYFV5A Նա նշեց, որ իր մի քանի գործընկերների տեսակետները չի կիսում. «Այս նախագիծը ոչ թե ընդդեմ քաղաքացու է, քաղաքական գործիչների է, այլ սրա նպատակը հանուն քաղաքացու անվտանգության, հասարակական կարգի պահպանության պաշտպանությունն է: Ոստիկանությունը որեւէ խնդիր չունի օպերատիվ, գաղտնի տեսանկարահանման, եթե դա պահանջում է հանցագործությունների դեմ պայքարը: Ուստի, այս օրենքին մենք պետք է կողմ քվեարկենք: Վերջում ժպիտի պահով՝ դուք էլ ժպտացեք, պարոնայք, ժպիտը գեղեցկացնում է մարդուն»: