Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին արժե՞ տեղափոխվել «Արսենալ», թե՝ ոչ. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
Untitled-collage

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է բավական նրբին դրության մեջ: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն համաձայնության է եկել Լոնդոնի «Արսենալի» հետ՝ վերջինիս ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի ձեռք բերման հարցում: Սակայն այդ տրանսֆերն առայժմ չի կայացել, քանի որ լոնդոնյան ակումբը որպես փոխհատուցում գումարից բացի պահանջում է նաեւ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Իսկ ահա հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան լրիվ հակառակն է պնդում, նշելով, որ Սանչեսն է դարձել Մխիթարյանի գործարքի մի մասը, եւ որ իր այցելուն է վերջնական որոշում կայացնողը: Սակայն այս գործարքից պարզ երեւում է, որ Ալեքսիս Սանչեսն է «Արսենալի» առաջ հարց բարձրացրել իրեն տրանսֆերի հանելու համար, իսկ ահա Հենրիխ Մխիթարյանի դեպքում դա լրիվ հակառակն է՝ ակումբն է ցանկանում ձերբազատվել իր ֆուտբոլիստից: Բնականաբար, այս գործարքը բացասաբար կազդի մեր ֆուտբոլիստի իմիջի վրա, քանի որ ակումբը նրան ստիպողաբար է հանում փոխանակման: Այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է կռահել: Համենայնդեպս, երկու ակումբները, կարծես, արդեն համաձայնության են եկել այդ հարցում եւ սպասում են Հենրիխ Մխիթարյանի եւ նրա գործակալի պատասխանին: Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պետք մնա «Մանչեսթեր Յունայթեդում» եւ պայքարի իր տեղի համար, թե միակ տարբերակը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելն է, որտեղ նա իրեն դրսեւորելու լավ հնարավորություն ունի, քանի որ այդ թիմի խաղաոճն ավելի հոգեհարազատ է մեր ֆուտբոլիստի համար:     Իսկ որ տարբերակը կընտրեիք դուք, հարգելի ֆուտբոլասերներ: Հենրիխ Մխիթարյանին արժե՞ տեղափոխվել «Արսենալ», թե՝ ոչ