A
A
Բեռնատարը բախվել է կամրջին և կողաշրջվել
Այսօր առավոտյան Արշակունյաց 286 հասցեի բնակիչները ուժեղ ցնցում են զգացել: Պատճառը հերթական պատահարն է եղել: Նորագավիթի նորակառույց կամրջի վրա КамАЗ մակնիշի մեքենան իր կցորդիչով բախվել է կամրջի ճաղավանդակներին ու կողաշրջվել։ Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկային: Վարորդը ինքնուրույն դուրս էր եկել մեքենայի խցիկից: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նորակառույց կամրջի վրա նման պատահարներ են գրանցվում: Վարորդները բազմիցս են նշել, որ այս կամուրջը ճիշտ չէ կառուցված: Երջանիկ պատահականությամբ բեռնատարը չի ընկել մոտակա տների կամ հողամասերի մեջ: