Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյանը մնո՞ւմ է, թե՞ ոչ. պատասխանում է Մոուրինյոն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
mourinyo

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կրկին հարց է ուղղվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Մոուրիյոն պատասխանեց այսպես. «Հենրիխ Մխիթարյա՞նը. Իմ մոտեցումը խաղացողների հանդեպ այն է, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին», - ասել է Մոուրինյոն: «Կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր չէ մակարդակը, կարեւոր չէ հեղինակությունը, կարգավիճակը, ես կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ ունեն իրենց գինը»: «Ես այն « կույր» տեսակի  մենեջերներից  չեմ, այն իմաստով, որ  «այս խաղացողը անձեռնմխելի է» կամ  «անթույլատրելի է», «այս խաղացողին երբեք չի կարելի վաճառել», ես կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող ունի գին: Տրանսֆերային պատուհանը բաց է ոչ միայն մեզ համար, այլև այն ակումբների, ովքեր հետաքրքրված են մեր ֆուտբոլիստներով: Ուստի, մենք ենք որոշում կայացնում՝ ընդունել կամ մերժել, մենք ենք որոշում՝ որն է ֆուտբոլիստի ճշգրիտ արժեքը: Բայց Մխիթարյանը մասնակցեց գավաթային նախորդ հանդիպմանը, և, կարծում եմ, կմասնակցի նաև հաջորդ խաղին: Ես նույն մոտեցումն ունեմ այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց մասին շշուկներ կան տրանսֆերային շուկայում: Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, նա շատ լավ ֆուտբոլիստ է, ուստի այսօր կմարզվի, վաղը կհայտավորվի, իսկ հաջորդ օրը  կխաղա»: