Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախամատի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատար 

Սպորտ
a1chess-armenia-13.01.

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացան շախմատի Հայաստանի առաջնությունների 2-րդ տուրերը:   Տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատար դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւերով հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին եւ վաստակեց երկրորդ միավորը: Նրանից կես միավոր քիչ ունի Արման Փաշիկյանը, որն այսօր պարտության մատնեց Զավեն Անդրիասյանին: Ապա հաջորդում ենք հինգ շախմատիստներ, որոնք վաստակել են մեկական միավոր: Վաղը կայանալիք 3-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ, որն ոչ-ոքի է ավարտել մեկնարկային երկու տուրերի պարտիաները:   Զուգահեռ ընթացող կանանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Մարիա Կուրսովան ու Աննա Սարգսյանը: Առաջինը երկրորդ տուրում սեւերով հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանին, իսկ երկրորդը սպիտակներով առավելության հասավ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանի նկատմամբ: Նրանց հաջորդում են Նարե Առաքելյանն ու Լիլիթ Գալոյանը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր:   Վաղը կայանալիք 3-րդ տուրում Մարիա Կուրսովան կմրցի Աննա Խաչատրյանի, իսկ Աննա Սարգսյանը՝ Սուսաննա Գաբոյանի հետ: Նարե Առաքելյանի մրցակիցը կլինի Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանինը՝ Սիրանուշ Ղուկասյանը: