Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԵԲԵԼՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր մեկնել է Հելսինկի, որտեղ նոյեմբորի 15-ին կկայանա «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ֆինլանդիա - Հայաստան մրցավեճը: Նախորդ շաբաթ հրապարակված կազմի համեմատ հավաքականում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել:

Մասնավորապես` հրավիրված հինգ դարպասապահներից ուսումնամարզական հավաքին մասնակցում էր միայն Գեւորգ Կասպարովը, իսկ որպես 2-րդ դարպասապահ վերջին պահին հրավիրվել է երիտասարդ Էդգար Գասպարյանը: Վնասվածքի պատճառով Երեւան չէր ժամանել կիսապաշտպան Կարեն Ալեքսանյանը, փոխարենը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին հավաքականում հանդես կգա Բուխարեստի «Ռապիդի» ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանը, որը երկվորյակ եղբոր` Արմանի հետ միասին հավաքականին պետք է միանա Հելսինկիում:

Վերջապես ազգային թիմում հանդես կգա նաեւ 21 -ամյա Ռոբերտ Զեբելյանը, որը հանդես է գալիս Կրասնոդարի «Կուբանում»: Մինչ Ֆինլանդիա մեկնելը Յան Պորտերֆիլդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Զեբելյանը մարզումների ժամանակ լավ տպավորություն է թողել եւ կարող է օգտակար լինել հավաքականին:

188սմ հասակ ունեցող Զեբելյանը հիանալի է հանդես գալիս հատկապես օդային պայքարում եւ գոլերի մեծ մասը գլխով է խփում: «Կուբանի» կազմում Ռոբրետը ընթացիկ մրցաշրջանում 23 գնդակ է խփել, դառնալով Ռուսաստանի առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը: