Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվեց (տեսանյութ)

Պաշտոնական
police

Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել: Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր: Պարզվեց, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:  Բաժնում պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը:  Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:  Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ: Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ: