Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գորիս-Կապան ճանապարհին Իրանի քաղաքացին մեքենայով գլորվել է ձորը

Պաշտոնական
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Հունվարի 12-ին, ժամը 21:55-ին ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 7-րդ կմ-ին  «ՌԵՆՈ» մակնիշի 92 A9 3510 պետհամարանիշի (վարորդ՝ Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի՝ ծնված 1966 թ. Ի. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը մոտ 20-25 մետր: Մինչ հրշեջ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 22:22-ին ավտոմեքենան հանձնել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: