Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի ցույցերը կազդեն ԼՂ հակամարտության վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Parskastan

Իրանը Սիրիա չէ և այնտեղ հեղափոխություն անելը դժվար է, այսօր հայտարարեց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը։ «Երկրում հաստատելով  իսլամական պահպանողական վարչակարգը՝ իրանական ժողովուրդը քվեարկեց այն բանի օգտին, որ իրանական ժողովուրդը պետք է լինի միասնական։ Այս առումով, կարող ենք ասել, որ իրանական ժողովրդի միասնականության զգացումը բավական բարձր է և արևմտյան երկրների հատուկ ծառայություններին բվավականին բարդ է հեղափոխություն անել»,- նշում է թուրքագետը։ Միևնույն ժամանակ ավելացնում, որ Իրանում բնակչության մեծ մասի մոտ  իսլամական պահպանողական օրենքները դժգոհության առիթ են դառնում, քանի որ տարեց տարի իրանցիները ավելի հակված են ժամանակակից ուղով զարգանալ, քան պահպանողական, և ձգտում են ազատականացնել օրենքները. «Վերջին շրջանում Իրանի հանդեպ պատժամիջոցները նույնպես ավելացրեցին երկրի բնակչության դժգոհությունը իսլամականների նկատմամբ»։ Մուշեղ Խուդավերդյանը նաև նշում է, որ ցույցերը և խժդժությունները իրենց ազդեցությունը կունենան նաև  Հայաստանի վրա. «Իրանում տեղի ունեցած ցանկացած խլրտուք իր ազդեցությունն է թողնում Հայաստանի անվտանգության վրա։ Այն բերում է հատկապես տարածաշրջանում կոնֆլիկտի սրման և նոր օջախների առաջացմանը։ Խոսքը նույնիսկ կարող է վերաբերել ղարաբաղյան կոնֆլիկտին, երբ տարածաշրջանում ապակայունացման ֆոնը օգտագործելով՝ Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել Լեռնային Ղարաբաղում»։