Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 2017 թվականը փակեց 4-րդ հորիզոնականով

Սպորտ
a1fide

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` դեկտեմբերի 1-ի դրությամբ   Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է վարկանիշային աղյուսակները 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ:   Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն ունի 2834 վարկանիշային միավոր: Երկրորդ հորիզոնական է բարձրացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2811), երրորդ՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը  (2804): Իսկ ահա մեր շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը մի փոքր նահանջ է ապրել եւ այժմ եզրափակում է լավագույն քառյակը (2797):   Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչ: Մասնավորապես՝ Գաբրիել Սարգսյանը (2677) զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդ (2667), իսկ Հրանտ Մելքումյանը՝ 97-րդ (2654):   Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է չինուհի Հոու Յիֆանը (2680): Երկրորդ տեղը զբաղեցնում է նրա հայրենակից Ցզյու Վենցզյուն (2572): Լավագույն եռյակը եզրափակում է ուկրաինուհի Աննա Մուզիչուկը (2571): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը գտնվում է 54-րդ հորիզոնականում (2413), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդում (2378):