Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան-Երասխ ճանապարհին բախվել են մեքենան եւ ինքնաշեն մոտոցիկլը. Վեց վիրավոր

Պաշտոնական
mes

Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի մոտակայքում, այրվում է երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ին բախվել են «BYD» մակնիշի 454 LS 62 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Կ.) և ինքնաշեն մոտոցիկլը՝ կցորդիչով (վարորդ՝ 1964 թ. ծնված Ս. Փ.). «BYD» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը (1981 թ. ծնված Տ. Ա.), մոտոցիկլի վարորդը և ուղևորներ՝ 2003 թ. ծնված Ա., 2005 թ. ծնված Ա. Ի.-երը և 2004 թ. ծնված Ռ. Պ.-ը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ա. Կ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Տ. Ա.-ի և Ս. Փ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Ա., Ա. Ի.-երը և Ռ. Պ.-ն այնուհետև հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել` 18:58-ին: Ամբողջությամբ այրվել են «BYD» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը և սրահը: Փրկարարները հոսանքազրկել են մոտոցիկլը և փակել «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: