Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական կողմում կա կուտակված 354 բեռնատար, որոնց համար ճանապարհը փակ է

Պաշտոնական
703843

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով: Ժամը 08:30-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն դեկտեմբերի 29-30-ը Լարսի սահմանային անցակետը հատել է 2003 տրանսպորտային միջոց: Սահմանային անցակետը դեռևս չի գործում բնականոն ռեժիմով: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 354 բեռնատար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն